Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ. ակտի հրապարակման ժամի վերաբերյալ դեռ որևէ տեղեկատվություն չունենք․ փաստաբան
Իրավունք
20:51 18/06/2025
Հայաստան

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ. ակտի հրապարակման ժամի վերաբերյալ դեռ որևէ տեղեկատվություն չունենք․ փաստաբան

 «Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ. ակտի հրապարակման ժամի վերաբերյալ դեռ որևէ տեղեկատվություն չունենք»,- քիչ առաջ հայտնեց Սամվել Կարապետյանի փաստաբանը՝ հավելելով․

«Կալանքը որպես խափանման միջոց միջնորդություն է ներկայացվել, քննարկվում է խափանման միջոց կալանավորման միջնորդությունը»։

Փաստաբանական խմբից մեկ այլ փաստաբան էլ հավելեց, որ մեղադրանքի հիմքում դրաված է բացառապես այն տեսանյութը, որը տեսել են բոլորը։

«Խորին համոզմունք ունենք, որ դա հանցագործության տարեր իր մեջ չի պարունակում։ Ավելի քան չորս ժամ դատական պրոցես ենք ունեցել։ Փաստաբանական թիմը շատ հարցադրումներ, մանրակրկիտ փաստաթղթեր է ներկայացրել։ Մեր կանխատեսմամբ՝ եթե լինեն օբյեկտիվ, ապա տեղում միջնորդությունը կմերժվի, հարուցված շինծու քրեական գործը պետք է կարճվի»,- ասաց փաստաբանը։

Փաստաբանները հայտնեցին, որ որոշումը կարող է հրապարակվել դատարան մուտք գործելուց 12 ժամվա ընթացքում։

Լրագրողները նաև հստակեցրեցին, թե խուզարկություն եղել է, թե՝ոչ, փաստաբանն ասաց, որ այո՝ Սամվել Կարապետյանի տունը խուզարկվել է։

Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի շուրջ խոսակցություններին, ապա փաստաբանն ասաց, որ դատարանում ՀԷՑ-ի հարց չի քննարկվել։ Նա նաև տեղեկացրեց, որ 50-ից ավելի անձ տարվել է ոստիկանություն։

«Իմ տեղեկություններով՝ անհամաչափ հարկադրանք է կիրառվել։ Բոլորին պահել են ժամկետից շատ , ոմանց ոստիկանները սեփական տան տարածք  են ներխուժել և այնտեղից են տարել։ Կան փաստաբաններ, որ զբաղվում են այդ գործով»։,- ասաց նա։

 

 

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ. ակտի հրապարակման ժամի վերաբերյալ դեռ որևէ տեղեկատվություն չունենք․ փաստաբան